Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ եւ զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆ

Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ եւ զոհ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 18։12-ին։

Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ եւ 3 տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

--00—ԻԴ