Գյումրու ժամանցային կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

հրդեհ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:50-ին, «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին:

--00—ԼՄ