ՔՊ-ն լուրջ խնդիրներ կունենա, եթե «Հայաստան» դաշինքը փլուզվի, առանց իրար չեն կարող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ՔՊ-ն լուրջ խնդիրներ կունենա, եթե «Հայաստան» դաշինքը փլուզվի, առանց իրար չեն կարող։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանի թիվ մեկ խնդիրը էլիտաների բացակայությունն է, ինչի հետևանքով վերջին տարիներին մենք այդպես էլ չկարողացանք կենսունակ պետություն ստեղծել, որը կկարողանա դիմագրավել մարտահրավերներին։

Բանախոսի կարծիքով, անվտանգությունը հնարավոր չէ միայն բանակով ապահովել, դրա համար անհրաժեշտ է գիտությունը զարգացնել, լուրջ տնտեսություն ունենալ, իսկ այս պարզ ճշմարտությունը այդպես էլ չի ընկալվում մեր քաղաքական միջավայրում։

 --00—ԱՊ