Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

654

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին:

Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել է ՍԱՏՄ-ի կողմից արտահանման, ներմուծման, լաբորատոր փորձաքննությունների, տնտեսվարողների գրանցման ու վերահսկողության ուժեղացման, սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների որակի բարձրացման անհրաժեշտությունը: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեսչական մարմինների գործունեության զարգացմանը միտված ծրագրերը Կառավարության համար առաջնային նշանակություն ունեն, և կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

--00—ԻԴ