Մունդիալ-2022. Խորվաթիան առանց դժվարության հաղթեց Կանադային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1098273.jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրում Մունդիալի գործող փոխչեմպիոնները` խորվաթները, մրցեցին Կանադայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ-Ռեյան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում կայացած հանդիպման հենց մեկնարկում`2-րդ րոպեին, Կանադան բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Դեյվիսը:

Բաց թողած գնդակից հետո էլ առավելությունը կանադացիների կողմն էր: Սակայն խաղակեսի վերջնամասում, այնուամենայնիվ, Խորվաթիան կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը: Իսկ Մարկո Լիվայան 44-րդ րոպեին առավել տպավորիչ հարվածով կարողացավ խորվաթներին առաջ մղել հաշվի մեջ։

Երկրորդ կեսում վիճակագրությամբ առավելությունը խորվաթների օգտին էր: Մունդիալի գործող փոխչեմպիոններին հաջողվեց երրորդ գնդակն էլ ուղարկել Կանադայի դարպասը: Անդրեյ Կրամարիչը դարձավ դուբլի հեղինակ 70-րդ րոպեին: Իսկ ահա խաղի ավելացված րոպեին Լովրո Մայերը վերջակետ դրեցին այս խաղին` խփելով Խորվաթիայի 4-րդ գնդակը: Խորվաթիա-Կանադա`4:1:

Այս հաղթանակից հետո Խորվաթիան մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Նրանք ունեն 4 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մարոկկոն: 3 միավորով երրորդ տեղում Բելգիան է, իսկ Կանադան միավոր չունի: Վերջին` երրորդ տուրում Խորվաթիան կխաղա Բելգիայի, իսկ Կանադան` Մարոկկոյի հետ:

--00—ԶՀ