Ադրբեջանից և ՀՀ-ից պահանջվում է զսպվածություն և քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

download.thumb_.png

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է անցած շաթվա վերջին Բաքու կատարած այցին:

«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.

1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.

2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար», - թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ պաշտոնյան:

--00—ԶՀ