Եվրոյի փոխարժեքը 414.65 դրամ է, դոլարինը՝ 395.92․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ռւբլի-եվրո-դոլար-2048x1365.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 395.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.65 դրամ (աճել է 3.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.43 դրամ (աճել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (նվազել է 0.01 դրամով):

--00—ԼՄ