Դատարանը վարույթ է ընդունել ոստիկանության հայցադիմումը՝ ընդդեմ Գարիկ Գալեյանի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

42205606_0_51_1600_951_1920x

Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքելայնի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության հայցադիմումն՝ ընդդեմ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։ Այս մասին հայտնում են դատական-տեղեկատվական համակարգից։

Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։

Նախնական դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին։

--00—ԶՀ