ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դս

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունները զարգացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պաշտոնական այցով մեկնել են Շվեդիայի Թագավորություն, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Ճանաչողական այցն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ:

Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում:

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, Զինված ուժերում ազդարարման համակարգին և ազդարարի պաշտպանության մեխանիզմներին, Շվեդիայի ռազմական ոստիկանության գործունեությանը, ինչպես նաև զինված ուժեր կանանց ներգրավման ու հավասարության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Շվեդիա այցելության շրջանակներում պատվիրակությունը նաև այցելել է Ստոկհոլմում ՀՀ դեսպանություն»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԻԴ