1 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

fd

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

«Լեհաստանի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն արդեն իսկ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում Էլմիրան վաստակել է 578 միավոր և արժանացել ոսկե մեդալին:

Ատրճանակ մրցաձևի տղամարդկանց պայքարում էլ Բենիկ Խլղաթյանը 580 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արծաթե մեդալ նվաճել:

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը մրցաձևին և միավորների 290+284 հանրագումարով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձևի մարզիկ Հրաչյա Բաբայանը հաջող մեկնարկ է գրանցել և երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, սակայն վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից»,- ասվում է հաղորդագրությունում:

--00—ԻԴ