Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

723016529-51.jpg

Նոյեմբերի 15-ից 27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։ Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։

--00—ԶՀ