Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է անցկացրել Պենտագոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

k_veliyev.jpg

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, որը գտնվում է աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում, Պենտագոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ Միավորված շտաբների փոխղեկավար Քրիստոֆեր Գրեյդիի հետ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԶՀ