Ամերիկացիները Սիրիայի քրդերին օգնություն են տրամադրել, ինչն էլ զայրացրել է թուրքերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

81b3308f-901b-414e-862a-d622b24cd3fb.jpg

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) տրամադրվել է օգնություն, գրում է ermenihaber.am-ը:

Կառույցը հրապարակել է լուսանկար որտեղ ամերիկյան կողմը քրդական ուժերին փոխանցում է արյուն և պլազմա: 

«Մենք շարունակում ենք համագործակցել @cmoc_sdf-ի հետ և աջակցում նրանց ջանքերին՝ Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու համար: Միասին մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային կայունությանը», նշված է եղել գրառման մեջ:

Այս գրառումը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին, քանի որ պաշտոնական Անկարան «SDF»-ին նույնացնում է իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
--00—ԶՀ