Եվրախորհրդարանի անդամի հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:

Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
​​​​​​​
--00—ԶՀ