ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Էրեբունցիների առօրյա խնդիրները գրեթե չեն տարբերվում մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչների առաջնային հարցը չոր նկուղներ ունենալն է: Գարնանն արդեն կսկսվեն կոյուղու խողովակաշարերի նորոգման և փոխարինման աշխատանքները:
Համար 72 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է, և արդեն տարեսկզբին պատրաստ կլինի ընդունել մեր երեխաներին: Իսկ համար 71 մանկապարտեզի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի:
Էրեբունի այցելելով՝ չէինք կարող չբարձրանալ Սարի Թաղ: Այստեղ ամենաշատը հնչեց տրանսպորտի հարցը, ինչը համընդհանուր խնդիր է ամբողջ Երևանում: Նոր ավտոբուսների ներմուծումը կթեթևացնի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը»:
--00—ԻԴ