Շուշիի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը. երկու անձ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դս

Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքակետը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ անցկացնում է տվյալ միջադեպի քննություն։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

--00—ԻԴ