Երևանում Daweoo-ն վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող ամուսիններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

4

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող 2 հետիոտնի։ Հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա ԲԿ։

Ականատեսներն ասել են, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։ 

--00—ԻԴ