Մեր ստեղծած հավելվածը միլիոնավոր մարդկանց համար սահմաններ բացեց. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)-ի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծած «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը 2020-ին համավարակի ամենաբուռն շրջանում հնարավորություն տվեց միլիանավոր մարդկանց համար բացել սահմանները, և հիմա, երբ երկրները դուրս են եկել մեկուսացումից, այն շարունակվելու է կիրառվել այլ գործառույթներով։ Այս մասին «Ռիա Նովոստիի» մոսկովյան տաղավարում տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԵԶԲ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

««Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը շատ կարևոր արտադրանք էր թվային աշխարհի համար։ Մենք ունեինք ավելի քան 2.5 մլն ներբեռնում և 5 մլն օգտագործում այս ընթացքում։

Բացի այդ, ես ուզում եմ ընդգծել, որ այս հավելվածը ստացավ միջազգային ճանաչում հետխորհրդային երկրների սահմաններից դուրս։ Մեզ համար շատ կարևոր էր, որ, օրինակ, Ասիական խաղաղօվկիանոսյան ֆինանսական ինստիտուտների զարգացման ասոցիացիան, որի մեջ մտնում են 38 երկիր, այս տարի մեր հավելվածը տարվա արտադրանքի մրցանակին արժանացրեց։ Այս ասոցիացիայի մեջ են մտնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն», — նշեց նա։ 

Ըստ Սարգսյանի՝ հետհամաճարակային շրջանում այս հավելվածը շարունակելու է կիրառման ենթակա լինել, այն հիմա զարգանում է և իր մեջ ներառելու է ԵԱՏՄ տարածքում զբոսաշրջիկների առողջապահական տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ