Էժան հեղինակություն ձեռք բերելու փորձը հանգեցրեց Հայաստանում ռուսաց լեզվի կորստի. Արևշատյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Ռուսաց լեզուն Հայաստանին պետք է մասշտաբի համար։ Հայոց լեզուն ամենաանհավանական և խորհրդավոր լեզուներից է, բայց շատ քչերն են խոսում նրանով։ Իսկ հայերի համար կարևոր ամեն ինչ փոխանցելու համար անհրաժեշտ են այլ լեզուներ, մասնավորապես՝ ռուսերեն», - Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

«Մենք մեծացել ու դաստիարակվել ենք ռուսախոս միջավայրում, ում համար ռուսերենը մայրենի լեզու էր, լեզու, որով մենք ճանաչեցինք ռուսական մշակույթը, որի շնորհիվ ձևավորվեց մեր աշխարհայացքը։ Այն հայկական գենետիկայի հետ միասին զարմանալի արդյունք տվեց»,- ավելացրեց Արևշատյանը։

«Ցավոք սրտի, էժանագին հեղինակության ձգտող շատերը Հայաստանում լուրջ վնաս են հասցրել ռուսաց լեզվին։ Եվ բացի ռուսերենից, մենք պետք է ակտիվորեն զարգացնենք նաև այլ լեզուներ, այդ թվում՝ թշնամիների լեզուն» - իր խոսքում ընդգծեց մեր զրուցակիցը։

--00—ԱՊ