Կովկասյան բանակ­ցու­թյունների գծով դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ֆիլիպ Ռիկերը

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակ­ցու­թյունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։ Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,–ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

--00--ԱՀ