Արցախի ինքնորոշումն անվիճարկելի է, որը չեն կարող չեղարկել ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

bf462ccb-e72a-42e4-b960-a81377e21524.jpg

Ֆրանսիայի ԱԺ-ի՝ գրեթե միաձայն ընդունած բանաձևը և դրա նկատմամբ Ֆրանսիայի կառավարության դրական վերաբերմունքն ապացուցեցին, որ Արցախի հարցում պահանջների նշաձողի իջեցման միջազգային պահանջ ուղղակի գոյություն չունի, կարծիք է հայտնել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Հաշվի առնելով Արցախի հարցով Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակային հայտնած դիրքորոշումները՝ կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում պահանջի նշաձողն իջեցնելու Փաշինյանի հայտարարությունն ինքնագործունեություն էր, իսկ դրա դրդապատճառները թաքնված են Ալիևի հետ նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունների մեջ:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և բնական իրավունք է, որը չեն կարող չեղարկել ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը, և, առավել ևս, ո՛չ Փաշինյանը: Արցախը եղել է, կա և լինելու է հայկական . . .»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

--00—ԶՀ