ՀՀ–ում ՄԻԱՎ թեստավորման 4-րդ շարժական կլինիկան է բացվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Շարժական կլինիկան ՀՀ–ին նվիրաբերվել է ՌԴ օգնության ծրագրով' «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը: 

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը նշել է, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը Միջազգային հումանիտար համագործակցության առաջնային խնդիրներից է։ Նրա խոսքով` ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը:

--00—ԼՄ