Կառավարության շենքը՝ վնասված ամանորյա զարդարանքի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Համացանցում տարածվել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես է ամանորյա զարդարանքի հարմարեցման նպատակով վնասվել Կառավարության շենքը, որի զարդանախշի վրա էլ ամրացրել են պտուտակը։

24News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ եղանակով է իրականացվել կառավարական շենքերի զարդարումը։

Լույսերը շենքերին մեծամասամբ ամրացված են պատերի մեջ խփված երկաթյա ամրակների միջոցով, ինչն էլ առաջացրել է մշակութային գործիչների և մասնագետների դժգոհությունը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ