Սյունիքում բախվել են «Volvo XC60»-ը 7 «Kia Rio»-ն. վերջինիս ուղևորի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին` ժամը 22։06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Մ․-ին դուրս բերել արգելափակումից․ վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

--00—ԼՄ