Այսօր կավարտվի ԱԱ-2022-ի խմբային փուլը H և G խմբերում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Fifa.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կավարտվի ԱԱ-2022-ի խմբային փուլը H և G խմբերում: Կկայանան հետևյալ հանդիպումները՝ 19:00 (Н խումբ) Գանայի հավաքականը, որը 3 միավոր ունի, կխաղա Ուրուգվայի հետ (1): Պորտուգալիան, որը 6 միավոր ունի և արդեն ապահովել է իր մասնակցությունն ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ փուլին , կմրցի Հարավային Կորեայի հետ (1): 23:00 (G խումբ) Սերբիայի հավաքականը, որը մեկ միավոր է վաստակել, այսօր կմրցի Շվեյցարիայի հետ (3): Զուգահեռաբար ընթացող խաղում էլ Բրազիլիան (6) կխաղա Կամերունի հետ (1):

Աղբյուր՝ ArmSport.am