Կոնյակ, մարիխուանա, շոկոլադ․ ՔԿՀ-ներում արգելված իրերի փոխանցում է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քկ

2022թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Է․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Պ․ Մ․-ին։ Արդյունքում վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է 0․04 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։

ՔԿ

2022թ․ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի 5-րդ և 6-րդ դիտաշտարակների հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկություն է հայտնել այն մասին, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում, և հնարավոր է արգելված իրերի ներնետում։

ՔԿ

Անմիջապես իրականացվել է վերոնշյալ հատվածի մանրակրկիտ տեղազննություն։ Արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև՝ 0․5 լիտր տարողությամբ պլաստմասե թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։

--00—ՅՄ