ՌԴ ավիաբազայի տարածքում ԱԹՍ է ընկել, երկու ինքնաթիռ է վնասվել, երկու զինծառայող՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

file-6c88f4aeafab121dbd8f70d2ede71a1b

Այսօր առավոտյան Սարատովի շրջանում՝ թռիչքուղու վրա, անհայտ թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Astra-ն պնդում է, որ ԱԹՍ-ն ընկել է Էնգելս քաղաքին մոտ գտնվող ավիաբազայի տարածքում։ Միջադեպի արդյունքում վնասվել են Ту-95 տեսակի երկու ինքնաթիռ, վիրավորում են ստացել երկու զինծառայող, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ միջադեպի վերաբերյալ տեղեկությունը ճշտում են ուժային կառույցները։

ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

--00—ՅՄ