ԱՄՆ-ն  հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

318425773_513578167470970_9012342614128101647_n.jpg

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում․ տեղեկացնում են ՀՀ ԱՄՆ դեսպանությունից։

«Դեսպան Ռիկերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ԶՀ