Արմեն Ռուստամյանը և Սերգեյ Միրոնովը քննարկել են ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

6

Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:

ՀՅԴ-ից  հայտնում են, որ Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ:

Նրանք խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ քննարկել ՀՅ Դաշնակցություն ու «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունների համագործակցության հարցերը՝ 2007 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ զրույցի ընթացքում արծարծել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները:

--00—ԻԴ