Դա կարևոր է հենց ՀՀ-ի համար․ Զասը՝ ՀՀ-ին օգնության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

6d10cfa0-745d-42a3-8f5a-ca04898305c4.jpg

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Դա կարևոր է հենց Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Ստանիսլավ Զասը կազմակերպության ԽՎ-ի Մոսկվայում կայացած նիստում: «ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը, հուսով եմ, որ որոշակի ճշգրտումներից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը»:

--00--ԶՀ