Բայրամովը մեղադրել է Երևանին Լաչինի միջանցքը «ոչ նպատակային օգտագործման մեջ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Երևանին «Լաչինի միջանցքը ոչ նպատակային օգտագործելու մեջ»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Հայկական կողմը շարունակում է խախտել եռակողմ հայտարարությունը՝ ոչ նպատակային օգտագործելով Լաչինի միջանցքը ոչ մարդասիրական նպատակների համար», - հայտարարել է նա։ 

Նկատենք, որ նմանատիպ հայտարարություններով պաշտոնական Բաքուն հող է նախապատրաստում Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակելու և արցախցիներին շրջափակման մեջ առնելու համար։

--00—ԻԴ