Բաքուն ցանկանում է արագ կարգավորել Երևանի հետ հակամարտությունը. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ադրբեջանական կողմը նպատակադրված է արագ կարգավորել Հայաստանի հետ հակամարտությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանական կողմը առավելագույնս նպատակադրված է ու տրամադրված է լուծել այդ հարցը, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին», - հայտարարել է նա։

--00--ԶՀ