Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ադրբեջանը պատրաստել ու Հայաստանին է փոխանցել իր երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի իր նախագիծը։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունքների հիման վրա պատրաստել ու հայկական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հանդիպում՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը», - ասել է նա։

--00--ԶՀ