ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

l-0x0wh-800x466z-0.9828.jpeg

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և դեկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

 
--00--ԶՀ