Բանալիով խփել էր 31 և 36 տարեկան երկու տղամարդու․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

l-gn9N0SqCPP

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ Միջադեպի ժամանակ տղամարդը, նախնական տվյալներով, բանալիով խփել էր նրանց ու հեռացել։

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածվողը դեկտեմբերի 4-ին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Մայրաքաղաքում բնակվող 34-ամյա տղամարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ