ՌԴ-ն ՀՀ-Ադրբեջան խաղաղության իր տարբերակն էր առաջարկել, Պրահայում ղեկավարներն այլ բան են որոշել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Լավրով-Բայրամով հանդիպումից հետո՝ նախարարների ճեպազրույցի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂ խնդրի լուծման այսպես կոչված «մոսկովյան և վաշինգտոնյան ձևաչափերին»։

Լավրովն ընդգծել է, որ այդ ձևաչափերը երկուսից ավելի են, ապա հավելել․ «Այն, ինչ համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հոկտեմբերի 6-ին Պրահայում, ունի առանցքային նշանակություն։ Նրանք վերահաստատել են իրենց նպատակադրվածությունը՝ բոլոր խնդիրները լուծելու ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի՝ Ալմա Աթայի հռչակագրի հիմքերով։

Եթե դա այդպես է (խմբ․՝ ծիծաղում է), դա իսկապես այդպես է, դա հաստատվել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից, ապա, եթե անկեղծ, խնդրի լուծումն այդ առումով հեշտանում է»,-ասել է նա։

Լավրովը նաև հիշեցրել է, որ աշնանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես եկել, իսկ Հայաստանն իր հերթին հանիպումից հետո իր առաջարկներ է առաջ քաշել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ