Ռոնալդուն հունվարից կմիանա Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1098870.jpg

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր տարին կսկսի նոր ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Ռոնալդուն հունվարի մեկից կլինի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»: Պայմանագիրը կկնքվի 2,5 տարի ժամկետով: Պորտուգալացին 200 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ կստանա, ինչը ռեկորդային է:

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին:
 
--00--ԶՀ