71-ամյա տղամարդը սրճարանից կնոջ պայուսակ էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 53-ամյա կինը հայտնել էր, որ Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում՝ սրճարանից, գողացել են պայուսակը, որի մեջ կային փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 71-ամյա տղամարդը Բակունցի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00--ՀԱ