Զոհերի ծնողների կշտամբանքը հարգում ենք, բայց պատասխանատու ենք, որ մանուկների Նոր տարին տոն լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Օրեր առաջ Արցախում տեղի ունեցածը խնդրահարույց է, այն կարող էր ավելի լայն գործողության վերաճել, ռուս խաղաղապահները պետք է ավելի զգոն լինեն և իրավիճակը ճիշտ գնահատեն, քանի որ այդ տարածքները գտնվում են իրենց պատասխանատվության տակ, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ մենք շեղվենք խաղաղության օրակարգից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Անդրադառնալով ամանորյա տոնակատարության զարդարանքի համար Կառավարության կողմից 2մլն դոլարի հատկացմանը և հնչող քննադատություններին, որ պատերազմական իրավիճակում գտնվող, զոհեր և գերիներ ունեցող երկրում չպետք է նման միջոցառումներ կազմակերպվեն, պատգամավորը նշեց, որ զոհվածների ծնողների կշտամբանքին պետք է հարգանքով մոտենալ, նրանց բողոքը արդարացված է, բայց պետք է նաև հասկանալ, որ իշխանությունը պատասխանատու է, որ մանուկների, երիտասարդների համար Նոր տարին տոն և հրաշք լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ