Մենք «զադնի» չենք դրել, ընդդիմության ձախողումը ՀՀ ձախողումն է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մենք զադնի չենք դրել, ընդդիմության ձախողումը ՀՀ ձախողումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ, Երևանում խրախճանք է ցեղասպանությունից առաջ, իշխանությունը Ամանոր է անում, մեծ թվով գումարներ է ծախսում, իսկ Վարդենիսում այդ նույն ընթացքում անմխիթար վիճակ է, զինվորները տարրական պայմաններ չունեն։

Սաղաթելյանի պնդմամբ, ընդդիմությունը չի նահանջել իր սկզբունքներից և պայքարելու է մինչև վերջ և չեն էլ պատրաստվում հեռանալ, քանի որ քաղաքացիներն իրենց ձայն են տվել կոնկրետ նպատակ կյանքի կոչելու համար, որն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

--00—ԱՊ