Նախորդ շաբաթ են պարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հաղորդագրությունից:

«Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 216 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 8-ը՝ փակված, 8-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ փոխարինված, 2-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 288, տեխնիկական զննություն չանցած՝ 511 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 35 անձի»,-նշվում է հաղորդագրությունում:

Ըստ Ոստիկանության տվյալների՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 860 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 126 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված վիճակում, 124-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 15 անձի։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: Փոխնախարարն ու նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը գործուղվելու են ՌԴ՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

--00--ԱՀ