ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Տաշիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։  

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00--ԱՀ