Իշխանությունն ընդդիմադիրների վա՞խն է բռնում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սեյրան Օհանյան դատախազություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն կար, որ դեկտեմբերի 6-ին գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնելու ԱԺ ընդդիմադիրների, առաջին հերթին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում սկսելու հարցով։

Սակայն երեկ ԱԺ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել։ Իշխանական աղբյուրն ասում է, որ այդ լուրերը հատուկ են տարածում՝ ընդդիմադիրների վախը բռնելու եւ մանդատներից հրաժարեցնելու նպատակով։

Իսկ դեկտեմբերի 7-ին Աննա Վարդապետյանը եռօրյա այցով մեկնում է Մոսկվա, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դատախազն այլեւս միջնորդություն չի ներկայացնի, քանի որ արտահերթ նիստում օրենքը դա թույլ չի տալիս անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ