Պեկրեսն Արցախի նախագահի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի հայությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Օրերս Ֆրանսիա էր այցելել Արցախի պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ, ով իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել Արցախի և Հայաստանի հայ ժողովրդին։ Այս մասին Պեկրեսը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա մասնավորապես գրել է.

«Հանդիպեցի Արցախի Հանրապետության նախագահին, ես նրան վերահաստատել եմ իմ համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը։

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում»:

--00—ԼՄ