Հովսեփ Էմին փողոցի բարձրահարկերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2-ամյա երեխան մնացել է տանը մենակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

eb22c70235e9a7dd4ef35ac91a6ab152.jpg

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը, գրում է shamshyan.com-ը։

Տեղում փրկարարները, որոնց աշխատանքը ղեկավարել է ջոկատի հրամանատար Արսեն Աղաջանյանը, անցել են գործի։ Եվ ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է դեպի 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։ 

Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228064/

--00--ԶՀ