Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

26299833

Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Ադրբեջանական Minval-ի փոխանցմամբ զինծառայող Ազիմամեդով Նահիդ Մահիր օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

--00—ՅՄ