ԱԻՆ-ում շնորհակալություն են հայտնել Ճապոնիայի դեսպանին հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինման համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

«Ողջյունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր եմ գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, ինչպես նաև այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։

Դեսպան Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։ Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր»,-գրել է նախարարը։

--00—ԼՄ