Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

gg

Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան։ Մինչ այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են պատվիրել թվային քարտը Արդշինբանկ մոբայլ հավելվածից ընդամենը 1 ՀՀ դրամով:

Նշենք, որ թվային քարտերը թողարկվում են առցանց և կարելի է պատվիրել մոբայլ հավելվածի միջոցով՝ առանց բանկ այցելելու:

Արդշինբանկի Visa Digital քարտը հասանելի է 3 արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և քարտապաններին հնարավորություն է տալիս.

• Կատարել առցանց վճարումներ

• Կցել քարտը ArdshinPay-ին, Apple Pay-ին կամ Google Pay-ին և կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով բոլոր POS տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումներ։

• Կատարել ցանկացած բանկային գործառնություն, բացառությամբ կանխիկացման. գումար փոխանցել ձեր հաշիվների միջև կամ այլ հաճախորդների ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդը, վճարել կոմունալ վճարումները, գույքահարկը, տուգանքները և պետական այլ վճարումները:

• Օգտվե՛ք Visa Gold քարտապաններին հասանելի բոլոր արտոնություններից, զեղչերից և կանխիկացումներից:

Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/3OPkoS6:

Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android

--00—ԱՊ