Խոշոր վթար՝ Սյունիքում․ բախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

bb8c2cee89e8b23e41fa5396001c6ab8

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ը և իրանական համարանիշներով Scania մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Իսկ Scania-ն կողաշրջվել է, Mercedes Sprinter-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի եզրին առկա փոսում։ 

Ոտիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

--00—ՅՄ