Զադերժկան ինչու՞մն ա, հեռացրեք, այ ձեր ցավը տանեմ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

image_750x_638f219834581 (1).jpg

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։

Ոչ մեկ ոչ մեկի ձեռքը չի բռնել։

Ով կարող է նիկոլիզմը հեռացնել ՝ հալալ լինի իրեն:

Զադերժկան ինչու՞մն ա, հեռացրեք, այ ձեր ցավը տանեմ։

Հերիք է խորհրդարանական ընդդիմության վրա «բոչկա գլորեք», սկսեք Նիկոլին հեռացնելու գործընթացը։

Բայց եթե կարծում եք, որ ընդդիմություն լինելը հերթ զիջելով է՝ սխալվում եք։

Քաղաքականության մեջ յուրաքանչյուրս մեր տեղը նվաճում ենք պայքարով ու տարիների աշխատանքով, այլ ոչ թե որեւէ մեկի նշանակումով ու քմահաճույքով։

Հեռացնել նիկոլիզմը․ սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը։

Ի գործ, պարոնայք եւ տիկնայք»։

--00--ԶՀ